Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Վարսակի վնասակար ազդեցությունը

Վարսակի վնասակար ազդեցությունը

Վարսակի շիլայի հաճախակի կիրառությունը հանգեցնում է ոսկրային հյուսվածքների քայքայմանը։ Նման եզրակացության է հանգել ավստրալացի գիտնականների խումբը։ Ըստ փորձագետների՝ վարսակի հանդեպ չափազանց մեծ սերը առողջական խնդիրների է հանգեցնում։  Պատճառը վարսակի փաթիլներում առկա  ֆիտինաթթուն է, հայտնում է Mignews.ru-ն։

 

Ֆիտինաթթուն խանգարում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը, որը մշտապես  հեռացվում է ոսկրերից եւ պատշաճ մակարդակով չի ներծծվում աղիքներում: Տվյալ դեպքում նույնիսկ տարբեր կենսահավելումներ ընդունելը չի կարող ոչինչ փոխել:  Կալցիումի պակասը հանգեցնում է նրան, որ ոսկրերը դառնում են ավելի փխրուն եւ հակված կոտրվածքների ու ճաքերի: 

 

Գիտնականները հավելում են, որ վարսակի շիլան, իհարկե՛, ունի իր դրական կողմերը. կարգավորում է ստամոքսի, սրտանոթային համակարգի աշխատանքը եւ ամրացնում դիմադրողականությունը: Սակայն երկու շաբաթ օգտագործելուց հետո  պետք է դադար տալ առնվազն 14 օր, որից հետո կրկին կարելի է ընդգրկել սննդակարգում: Միայն այդ դեպքում շիլան  վնաս չի հասցնի առողջությանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mediczona.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ